Գլխավոր Ավելին

Զառա Գեւորգյանը՝  EuroMedLab-ի պատվիրակ

Վերջերս Իտալիայում կայացել է կլինիկական քիմիայի և լաբորատոր բժշկության ոլորտում ամենամեծ իրադարձությանը՝ EuroMedLab-ը, որին պատվիրակի կարգավիճակով մասնակցել է նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Լաբորատորիայի վարիչ, բ․գ․թ․ դոցենտ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ Զառա Գեւորգյանը։

Տարվա ընթացքում մեկ անգամ ամբողջ աշխարհի լաբորատոր բժիշկ-գիտնականները հանդիպում են` ոլորտում առկա իրավիճակը, նորամուծությունները, զարգացման ուղղությունները քննարկելու նպատակով, այս անգամ հանդիպման վայրը Հռոմն էր։

Միջոցառման շրջանակներում նաև ցուցահանդես է անցկացվել, որտեղ լավագույն ընկերությունները ներկայացնում են իրենց սարքավորումները։

Զառա Գեւորգյանը նշում է, որ այս կոնֆերանսին մասնակցությունը կարևոր է ոչ միայն ոլորտի նորություններին տեղյակ լինելու, այլև տեղում նոր սարքավորումներին, առաջարկներին ծանոթանալու համար։

Միջոցառումը եզրափակվել է գալա-ընթրիքով՝ տարբեր երկրներից լաբորատոր ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

×
facebook sharing button facebook